Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին պնդում է, որ ՌԴ զինված ուժերը Դոնեցկի մարզի Ավդեևկա քաղաքի վրա հարձակման ժամանակ կորցրել են մոտ 10 000 զինվորական։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հաստատել է, որ պայթյունները գրանցվել են Դնեպրի ձախ ափին։ Նա նշել է, որ աշխատել են հակաօդային պաշտպանության միջոցները։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ այս պահին Ուկրաինայում նախագահական ընտրությունների անցկացման ժամանակը չէ:
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ Ուկրաինա այցի հրավերը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր գրասենյակին հանձնարարել է սկսել նախապատրաստվել 2024 թվականի գարնանը կայանալիք նախագահական ընտրություններին: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն։
Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ժամանել է Կիև։ Այդ մասին տելեգրամյան իր ալիքում հայտարարել է Գերագույն ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։ Նրա խոսքով՝ սպասվում է եվրոպացի պաշտոնյայի ելույթը Ուկրաինայի խորհրդարանում։
Ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաները սկսել են Ուկրաինայի կառավարության հետ քննարկել Ռուսաստանի հետ հնարավոր խաղաղության բանակցությունների հարցը: Այդ մասին հայտնում է NBC News-ը՝ հղում անելով ամերիկացի գործող և նախկին պաշտոնյաներին։
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի 425 միլիոն դոլարի ռազմական օգնության հերթական փաթեթ: Այդ մասին նոյեմբերի 3-ին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի առավոտյան տեղեկագրում ասվում է, որ Ուկրաինայի տարածքի ուղղությամբ արձակվել է 38 անօդաչու, որից 24-ը խոցվել է։